2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի կազմում բաց կթողնեն երեք առանցքային ֆուտբոլիստներ:
Հենակետային կիսապաշտպաններ Արթուր Եդիգարյանն ու Կառլեն Մկրտչյանը, ինչպես նաև կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը հոկտեմբերի 12-ին կայացած Իտալիայի դեմ խաղում իրենց երկրորդ դեղին քարտերը ստացան այս ընտրական փուլում և բաց կթողնեն Չեխիայի դեմ հաջորդ հանդիպումը:
Փոխարենը կկարողանան խաղալ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելլին, որոնք կարմիր քարտերի պատճառով չխաղացին Իտալիայի դեմ:
Հայաստան – Չեխիա հանդիպումը կկայանա 2013 թվականի մարտի 26-ին, Երևանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/42890629050021
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել