#GoArmenia
Երեկ Իտալիա-Հայաստան խաղում (ըստ իս, իհարկե) երկու հաղթանակ է եղել.
1. Հաղթեց Իտալիայի հավաքականը, որին շնորհավորում եմ արժանապատիվ հաղթանակի կապակցությամբ;
2. Իտալիայի RAI-1 հեռուստաալիքով, որն այդ պահին դիտում էր շուրջ 40-50 մլն մարդ, մինչ խաղի սկիզբը քանի րոպեի ընթացքում ներկայացրել է թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, թե՛ Ցեղասպանությունը, թե՛ մեր 21 տարվա անցած ճանապարհը: Ճի՛շտ է, անհնար է մի քանի րոպեի ընթացքում ներկայացնել ողջ պատմությունը, ողջ անցած ճանապարհը, բայց դա էլ է ՀԱՂԹԱՆԱԿ:
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՊՐԵ՛Ն ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ: Գեղեցիկ խաղ խաղացին Եվրոպայի փոխչեմպիոնի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/389516774451019
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել