comunicationFact.am-ը գրում է․

Փորձագետները ուսումնասիրություն են կատարել պարզելու տարբեր խառնվածք ունեցող մարդկանց վարքը:

Արդյունքները ցույց է տվել, որ իշխանություն ունեցող անձիք վատ զրուցակիցներ են, նրանք չեն կարողանում լսել դիմացինին: Նրանց հետ ցանկացած զրույց վերածվում է նրանց ձեռքբերումների և հաջողությունների քննարկման:

Հետազոտության ընթացքում փորձագետները փորձարկվողներին հրահանգել են պատմել իրենց կյանքի այն իրավիճակները, որտեղ նրանք  կարևոր որոշում են կայացրել կամ էլ հնազանդվել են դիմացինին: Ըստ այդմ էլ, խումբը բաժանվել է  2 մասի՝լիդեր և ենթարկվող: Նման կերպ կազմվել են զույգեր: Նրանք միմյանց պատմել են իրենց կյանքի հաջողությունների մասին: Իսկ ավարտին նրանք պետք է ասեին, ում պատմությունն է ավելի հետաքրքիր իրենցն, թե զրուցակցինն: 
Հետազոտությունն ցույց տվեց, որ իշխանություն ունեցող լիդերներն միշտ ավելի հետաքրքիր են համարել իրենց պատմած իրավիճակները: Փորձագետները սա բացատրում են նրանով, որ լիդերին դժվար է ընդունել, որ դիմացինն ավելի հաջողակ է, դա ըստ նրանց , ցույց է տալիս,որ զրուցակիցը գերազանցում է իրենց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել