Shabat.am-ը գրում է․

«Բորիս Նեմցովը ՌԴ քաղաքական կյանքի սեքս-խորհրդանիշ էր: Նա կենսուրախ էր, կրքոտ, խելացի, ինչպես նաեւ հայտնի «սրտակեր»»,- The Daily Beast-ում գրում է լրագրող Աննա Նեմցովան:

«Սիրուհիներն ու ընկերուհիները պաշտում էին Նեմցովին՝ իր առատաձեռնության համար: Նրանց մեծամասնությունը շփվում էր քաղաքական գործչի հետ անգամ ռոմանտիկ հարաբերությունները խզելուց հետո»,- գրում է հեղինակը:

Սակայն նրա վերջին սերը՝ 23-ամյա Աննա Դուրիցկայան չկարողացավ ծաղիկներ տանել նրա սպանության վայրը:

«Որոշ վկայությունների համաձայն, քննիչներն Աննային հսկում էին Մոսկվայի մասնավոր բնակարաններից մեկում: Սակայն հետո նրան հաջողվում է Մոսկվայից մեկնել Կիեւ: Աննան Նեմցովի հուղարկավորությանը ներկա չեղավ»:

«Ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկին տված իր հարցազրույցում Դուրիցկայան լարված էր, շփոթված տեսք ուներ, նա կարծես «կշռում» էր իր յուրաքանչյուր խոսքը: Իսկ մի քանի հարցերի պատասխանեց «չեմ հիշում» արտահայտությամբ»,-եզրափակում է The Daily Beast-ի հոդվածագիր Աննա Նեմցովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել