Այս տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը հիրավի ծանր բեռ են դարձել երկրի համար: Նախ ընդունող կողմը պետք է հոգա բոլոր մարզիկների ծախսերը: Բացի դրանից՝ հսկայական գումարներ են հարկավոր ենթակառուցվածքները կարգի բերելու համար: Ըստ նախնական հաշվարկների՝ այս ամենի համար Ադրբեջանը պետք է ծախսի մոտ ութ միլիարդ ԱՄՆ դոլար: Մանաթի և նավթի գների կտրուկ անկումը փաստի առաջ են կանգնեցրել իշխող վարչակարգին: Իրոք, հասարակական տրամադրություններն ավելի լավ հասկանալու համար պետք է նայել սոցցանցերում մարդկանց մեկնաբանություններին: Անկեղծ ասած՝ այսպիսի ատելությամբ լի խոսքեր Ալիևի հասցեին դեռ չէի հանդիպել: Մարդիկ ի սրտե գրողի ծոցն են ուղարկում Եվրոպական խաղերն ու ալիևյան վարչակարգը: Մեկնաբանությունների հիմնական շեշտադրումները կայանում են նրանում, որ մարդկանց աշխատավարձերն ուշացնում են, կրճատում են, պետական շատ հիմնարկներում սկսել են ազատել աշխատանքից: Բացի դրանից՝ խոսվում է անտուն փախստականների խնդիրների մասին: Բայց ամենաօրիգինալ միտքն այն էր, որ Բաքվի շքեղ ապակյա շենքերի ետևում թաքնված է աղքատությունն ու դառը իրականությունը: Ահա այսպիսի տրամադրություններ են տիրում հարևան երկրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10203699273911635?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել