Mashable.am-ը գրում է․
Կանայք շատ գումար են ծախսում գեղեցկության սրահներում կամ տարբեր խնամքի պարագաների վրա: Սակայն կան մի քանի գաղտնիքներ, որոնց մասին պետք է իմանալ:
1. Մազերի ծայրերը բարելավելու գաղտնիք
Շատ ֆեն օգտագործելով, արևային ճառագայթներից, մազի ներկերից կարող են մազերի ծայրերը ճյուղավորվել: Սակայն կարելի է բարելավել ծայրերը առանց մազերը կտրելու: Հարկավոր է օգտագործել նուշի յուղ: Պետք է գիշերը քսել մազերի ծայրերին յուղը, հագնել գլխարկ և քնել: Յուղը հարկավոր է թողնել մազերին ամբողջ գիշերվա ընթացքում, իսկ հետո լվանալ մազերը:
2. Շրթունքների գաղտնիք
Եթե նկատել եք, որ շրթունքները չոր են և ճաքճքված, ապա պետք է քսել շրթունքներին վազելին, իսկ հետո շաքարավազ: Հետո մի քիչ մերսել շրթունքները, երբ կավարտեք մերսումը, լվանալ շրթունքները և նորից քսել վազելին և այդպես թողնել ամբողջ գիշերվա ընթացքում: Առավոտյան եփել երիցուկը՝ մեկ կամ կես բաժակ, և օգտագործելով հեղուկը նորից մերսել շրթունքները:
3. Առողջ մաշկի գաղտնիք
Որպեսզի դեմքի մաշկը լինի առողջ և գեղեցիկ հարկավոր է վերցնել փափուկ լոլիկներ և պատառաքաղի օգնությամբ մանրեցնել դրանք: Դնել տարայի մեջ և ավելացնել մի քիչ ջուր հետո 3 ճաշի գդալ գոլ կաթ և ամբողջը խառնել: Բամբակի օգնությամբ քսել անհրաժեշտ հատվածներում զանգվածը և թողնել 15 րոպե, իսկ հետո լվացվել սառը ջրով: Այս մեթոդը պետք է կիրառել շաբաթը 2 անգամ: