Mashable.am-ը գրում է․

Իհարկե նախ պետք է այցելել բժիշկի, սակայն կան նաև միջոցներ տան պայմաններում աչքերի տակ եղած կապտուկներից և այտուցներից ազատվելու համար: Ահա դրանցից մի քանիսը:

1. Սառույց անանուխով

Մանրացնել անանուխի տերևները, եփել այն և հետո դնել սառույցի տարայի մեջ: Այսպիսի սառույցները կարելի է դնել աչքերի տակ, սակայն ոչ ավելին քան 5 րոպե:

2. Քնել մի քանի բարձերի վրա

Երբ այդպես եք քնում հեղուկը չի կուտակվում աչքերի տակ: Նաև պետք է հիշել, որ շպարված չի կարելի քնել:

3. Օգտագործել նուշի յուղ

Այն լի է վիտամին Ե, Կ-ով, որոնք կանխարգում են այտուցվածությունը և բորբոքվածությունը:

4. Անել դիմակներ բաջարեղենից կամ մրգից

Շատերը օգտագործում են աչքերի համար վարունգի դիմակներ: Կլորաձև կտրատել վարունգը և դնել կտորները սառնարան՝ 10 րոպեով: Հետո դնել աչքերի տակ մինչև վարունգի սառնությունը կանցնի: Նաև կարելի է օգտագործել կարտոֆիլ: Հարկավոր է լվանալ, մանրեցնել և դնել մաքուր կտորի մեջ: Կարտոֆիլը դնել աչքերի տակ 20 րոպե: Նաև շատ լավ է օգնում ելակը:

5. Սառը գդալներ

Գդալները դնել սառնարանի մեջ 10 րոպեով հետո դնել աչքերի տակ մինչև գդալները կկորցնեն իրենց սառնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել