Բաղադրությունը

Կարտոֆիլ - 100 գրամ
Ձիթապտղի յուղ - 60 մլ
Քաղցր կարմիր պղպեղ - ½ հատ 
Քաղցր կանաչ պղպեղ - ½ հատ 
Սխտոր - 3 պճեղ.
Աղ - 1 թեյի գդալ
Աղացած սև պղպեղ - ¼ թեյի գդալ
Լոլիկ - 200 գրամ
Սառեցված եգիպտացորեն - 100 գրամ
Ձու - 4 հատ
Մաղադանոս - 20 գրամ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը մաքրել, լվանալ, երկարավուն կտրատել և տապակել ձեթի մեջ: Պղպեղները լվանալ, մաքրել սերմերից և կտրել խորանարդներով:
2. Թավայի մեջ լցնել պղպեղը, ճզմած սխտորը, աղ և պղպեղ անել: 
3. 5 րոպե անց ավելացնել խորանարդների կտրած լոլիկը և սառեցված եգիպտացորենը:
4. Առանձին ամանի մեջ թեթև հարել ձուն, մանր կտրատած կանաչի և աղի հետ: 
5. Երբ կարտոֆիլը թեթև փափուկ լինի, վրան լցնել ձուն: 
Դնել նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը մի քանի րոպե կամ էլ տապակել թավայի մեջ, թեթև կրակի վրա: 
Մառուցել տաք կամ սառը վիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել