Լրիվ անվանումը Մեքսկալտիտան դե Ուրիբե (իսպ. Mexcaltitán de Uribe) — բնակավայր Մեքսիկայում, Նայարիտ նահանգ, Սանտյագո-Իսկումինտլա մունիցիպալիտետ, գտնվում է նույնանուն կղզու վրա:

Տրամագիծը չի գերազանցում 400 մետրը:
Տեղաբախշված է ծովածոցում, Մեքսիկայի առավել լայնածավալ մանգլենային եղեգնուտներում: 

Բնակչության թիվը, ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների - 818 մարդ:


Օգոստոս-սեպտեմբերին տեղի ունեցող անձրեւների շրջանում նրա փողոցները ջրի տակ են անցնում: 
Ներկայումս, ամբողջ քաղաքի բնակչությունը զբաղվում է ծովախեցգետինների որսով:



Ըստ վարկածի, Մեքսկալտիտան - դա առասպելային Ացտլանն է, ացտեկների նախահայրենիքը, որտեղից 1091 թ. լավագույն տեղանք գտնելու համար նրանք ուղեւորվել են ճամփորդության եւ հաստատվել հազար հինգհարյուր կիլոմետրի վրա — Թենոչտիտլանում (ժամանակակից Մեխիկոն): 



Քաղաքում, որքան էլ դա կարող է տարօրինակ թվալ, գրեթե չկան հարմարություններ զբոսաշրջիկների համար, չկան նաեւ հանցագործություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել