Impoqrik.am-ը գրում է․
Երեխայի սեռը կանխավ որոշելու մեթոդները խորը ու հին արմատներ ունեն: Ասում են՝ սեռի որոշման ակունքներում կանգնած են չինացիներն ու ճապոնացիները, ովքեր դրանով զբաղվել են հարյուրամյակներ առաջ: Բայցեւայնպես պետք է շեշտել, որ դրանք բժշկագիտության կողմից չընդունված ժողովրդական մեթոդներ են:
1. Արյան փոփոխություն
Եվրոպական տեսության համաձայն՝ երեխայի սեռը որոշելու համար պետք է հաշվել արյան փոփոխությունը: Ըստ այդ սկզբունքի՝ տղամարդու արյունը թարմանում է 4 տարին 1 անգամ, կնոջ արյունը՝ 3 տարին 1 անգամ: Երեխայի սեռը որոշելու համար բեղմնավորման պահին տղամարդու տարիքը պետք է բաժանել 4-ի, իսկ կնոջ տարիքը՝ 3-ի: Արդյունքներից յուրաքանչյուրը պետք է բաժանել 2-ի: Եթե մնացորդը տղամարդու մոտ ավելի մեծ է, ուրեմն սպասվում է տղա երեխա, իսկ եթե մոր հաշվարկն է ավելի բարձր ցուցանիշ արձանագրում, ուրեմն աղջիկ երեխա է սպասվում:
2. Հետաքրքիր հաշվարկ
Այս հաշվարկն ունի պարզ բանաձեւ՝ (Х+У+М+3)/2 : Х –ը կնոջ տարիքն է, У-ը՝ ծննդյան ամիսը, М-ը՝ բեղմնավորման ամիսը: Եթե արդյունքը կենտ է, ուրեմն՝ սպասվում է տղա, իսկ եթե զույգ է, ապա՝ աղջիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ