Առաջարկվող միջոցները հարմար են բոլոր նրանց, որոնք ունեն միկրոալիքային վառարան: Մենք գիտենք, որ միկրոալիքային վառարանը նախատեսված է ուտեստներ պատրաստելու ու սնունդը տաքացնելու համար:
Սակայն պարզվում է՝ այն շատ այլ բաների է ընդունակ, ինչի մասին մենք պատկերացում անգամ չունեինք:
Միկրոալիքայի վառարանները կարող են այնպիսի խնդիրներ լուծել, որոնք իր ստանդարտ պարտականությունները չեն՝ վարակազերծել ափսեների սպունգը կամ ծրարի նամականիշները բացելու համար:
Ներկայացնենք պարզ հնարքներ, որոնք թույլ կտան ձեզ խնայել ժամանակ ու գումար՝ օգտագործելով այդ խոհանոցային տեխնիկան:
1. Ինչպե՞ս պոկել ծրարի նամականիշը
Դու երբևէ սոսնձե՞լ ես նամականիշ ծրարի վրա, իսկ հետո այն ստորագրելով՝ հասցեում փոփոխություննե՞ր պետք է անեք: Եթե այո, ապա իմացեք, որ նամականիշը հեշտորեն հնարավոր է պոկել: Մի կաթիլ ջուր կաթեցրեք դրա վրա, ապա ծրարը դրեք միկրոալիքային վառարանի մեջ։ Դրանից հետո զգուշորեն պոկեք նամականիշը:
2. Համեղ բեկոն առանց թավայի
Ցանկանո՞ւմ եք արագ ու համեղ բեկոն ուտել: Դա ձեզանից մի քանի րոպե կխլի: Վերցրեք ափսեն, վրան դրեք շուռ տված կերամիկական խորը ափսե, վրան դրեք կտրատած բեկոնը, ապա դրեք միկրոալիքային վառարանի մեջ 3 րոպեով: Հանեք վառարանից ու թողեք մի փոքր այն սառչի: Պատրաստ է:
3. Ինչպե՞ս ախտահանել խոհանոցային տախտակը
Կտրատել եք միս, ձուկ ու ցանկանում եք տախտակը վարակազերծել: Մի քիչ ափսեների հեղուկ լցրեք տախտակի վրա ու այն տարածեք ամբողջ մակերեսով, ապա տախտակը 1 րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ:
Լավ լվացեք տախտակը դրանից հետո: Լվացող հեղուկը բարձր ջերմաստիճանի ներքո ոչնչացնում է գրեթե բոլոր բակտերիաներն ու վարակները:
4. Ի՞նչ անել, եթե բուլկին սկսել է չորանալ
Բուլկին 15 վայրկյանով դրեք վառարանը ու այն նախկինի պես կդառնա տաք ու փափոկ:
5. Ինչպե՞ս մաքրել միկրոալիքային վառարանն առանց քիմիական նյութերի
Միկրոալիքային վառարանը հնարավոր է մաքրել նաև առանց քիմիական միջոցների: Պարզապես կաթսայի մեջ մի փոքր տաք ջուր լցրեք, ապա դրա մեջ ճզմեք կես կիտրոնի հյութ: Կաթսան դրեք 5 րոպեով վառարանի մեջ, ապա վառարանի պատերը մաքրեք թաց կտորով:
6. Ինչպե՞ս անարցունք կտրատել սոխը
Կտրեք սոխի երկու ծայրերը, ապա մոտավորապես 30 վայրկյանով դրեք միկրոալիքային վառարանը: Սոխի օգտակար հատկությունները պահպանվում են, իսկ ահա արցունքաբեր նյութերը ցնդում են:
7. Կարտոֆիլի չիպսերի պատրաստում
Բարակ կտրատեք կարտոֆիլն օղակներով, տեղադրեք ափսեի վրա ու 3 րոպեով դրեք միկրոալիքային վառարանը: Չիպսերը համեմեք աղով ու պղպեղով:
8. Պարանոցի ցավերը մեղմող փոքր պարկի պատրաստում
Վերցրեք մաքուր գուլպան, լցրեք բրնձով, վերևից կապեք: Ապա լիքը գուլպան տեղադրեք 2 րոպեով վառարանի մեջ ու դրեք ցավող հատվածի վրա:
9. Վարակազերծեք ափսեներ լվանալու սպունգը
Վերցրեք սպունգը, թրջեք մի քանի կաթիլ լվացող հեղուկ պարունակող ջրով ու 2 րոպեով դրեք միկրոալիքային վառարանը: Սպունգից այլևս տհաճ հոտեր չեն գա:
10. Ինչպե՞ս պատրաստել համեղ եգիպտացորեն ու չկեղտոտել մեծ քանակությամբ ափսեներ
Եգիպտացորենը փաթաթեք խոնավ թղթե սրբիչի մեջ, դրեք ափսեի մեջ ու 3 րոպեով թողեք միկրոալիքային վառարանում:
Բարի ախորժակ: