Բաղադրությունը

0.5 լիտր թթվասեր
1 բաժակ շաքարավազ
25 գրամ դոնդող ( ժելատին) 
0.5 բաժակ սառը ջուր
300 գ բիսկվիթ
Ելակ
Կիվի

Պատրաստման եղանակը

1. Բիսկվիթը կարող եք գնել պատրաստի կամ թխել ինքներդ:
2. ժելատինի վրա ջուր լցնել և թողնել, որ ուռչի:
3. Մրգերը լվանալ, մաքրել և կտրել: Բիսկվիթը կտրել ոչ մեկ կտորներով: Թթվասերը խառնել շաքարավազի հետ և միքսերով հարել:
4. Արդեն ուռած դոնդողը դնել ջրային գոլոշու վրա, չթողնել, որ եռա: Թթվասերով կրեմը լցնել վրան և խառնել: Խոր ամանի մեջ քցել սննդային թուղթ:
5.Ներքևի մասում լցնել մի քիչ ելակ և կիվի: Վրան լցնել բիսկվիթի կտորներ, ծածկել կրեմով: Այսպես կրկնել ևս մեկ շերտ:
6.Ծածկել սննդային թղթով և դնել սառնարանը 3 ժամով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել