Հատկապես ընկերոջս զոհվելուց հետո էլ ավելի շատ ծանր եմ տանում զինծառայողների, սպաների զոհվելը․․․ Երեկ ու այսօր էլի մտքիս են․․․

Մի հարցի առաջ կանգնեցի․․․

Չհաշված մեր ազգի թյուրիմացություն-ներկայացուցիչների ոչ մեծ զանգվածի՝ ցանկացած հայի սպանություն կորուստ է և, իմ խորին համոզմամբ, ցավ է պատճառում յուրաքանչյուրիս․․․ Սակայն սա մի կողմ․․․ միայն կույր լինելու դեպքում կարելի է չնկատել և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքն Արցախի և արցախցիների նկատմամբ․․․ Բայց սա էլ մի կողմ․․․ Գրեթե ամեն օր իմանում ենք, որ մարտական հենակետում հակառակորդի դիվերսիոն գործողության արդյունքում կամ հակառակորդի կրակոցներից, կամ մարտական հերթապահության կանոնների խախտման արդյունքում, կամ զենքի նկատմամբ անփույթ վերաբերվելուց, կամ էլ չնշեմ, թե ինչերից (բոլորս էլ ամեն ինչ լավ գիտենք), մահացու հրազենային վիրավորում է ստացել xxxxx xxxxxյանը, ով Վանաձորից, Տաշիրից, Երևանից կամ ՀՀ այս ինչ քաղաքից/գյուղից է․․․

Լավ, ժողովուրդ, ինչո՞ւ մեկ անգամ էդ վատ լուրերի մեջ չտեսանք, որ մահացու հրազենային վիրավորում է ստացել կամ ծանր/թեթև վիրավորվել է զինծառայող, ով Արցախի էս ինչ քաղաքից/գյուղից է․․․ Արցախցիները չե՞ն ծառայում, իրենք միայն բարձր պաշտոններ զբաղեցնելու համա՞ր են, իրենք միայն արտոնություններից օգտվելու համա՞ր են, թե՞ իրենք ՀՀ քաղաքացիներից ավել պինդ տղերք են, որ մահացու կամ ծանր/թեթև վիրավորումներ չեն ստանում․․․

էնպես չի, որ ես ցանկանում եմ արցախցի զոհվի․․․ Բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ եղբայներ ենք․․․ Թող ոչ մի հայ չզոհվի (իհարկե, չհաշված բացառություններին), բայց նրբություններ կան, որոնք ոչ մի կերպ տրամաբանության մեջ չեն տեղավորվում․․․

‪#‎ԶիբիլՔաղաքականություն‬

Չկա՛ ԼՂՀ, չկա ՀՀ, չկա Ջավախք, չկա Արմ․ Հայաստան, ԲՈԼՈՐՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՆ ԵՎ ՎԵՐՋ․․․ Սիրում եմ ազգիս, խոնարվում եմ նրա առաջ, հպարտ եմ, որ ամենահին, հազարամյակների միջից եկող հայ ազգի ներկայացուցիչ եմ, նրա մշակույթի կրողն եմ․․․
Բայց այն, որ յան-ով վերջացող ազգանուններ ունեցող որոշների հայ լինելու մեջ խիստ կասկածներ ունեմ, դա փաստ է․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել