Ասում են՝ մինչև օվկիանոս թափվելը գետը դողում է վախից: Գետը նայում է իր անցած ճանապարհին, լեռան գագաթին, անտառների երկարապտույտ արահետներին, քայլող մարդկանց ու իր առջև տեսնում մի անեզր օվկիանոս: Նրա մեջ թափվել կնշանակի անհետանալ ընդմիշտ: Բայց ուրիշ ճանապարհ չկա: Գետը չի կարող ետ դառնալ: Եվ դուք չեք կարող ետ դառնալ: Գոյատևելու դեպքում հետդարձի ճանապարհ չկա, դուք կարող եք միայն առաջ գնալ: Գետը պետք է համարձակություն ունենա և դեպի օվկիանոս հոսի: Միայն օվկիանոս թափվելուց հետո է վախն անհետանում, որովհետև միայն այդ դեպքում է գետը հասկանում, որ ինքը չի կորչում Օվկիանոսի մեջ, այլ դառնում է Նրանք: Մի կողմից դա անհետացում է, մյուս կողմից՝ Հարություն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի Լուսանկարի հեղինակ՝ Նաբիլ Մուրադ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել