Fact.am-ը գրում է.
- Մեծ փափուկ գնդակի նման սաղարթ (պսակ): Դուք հասուն անձնավորություն եք, ձեր բանականության և հույզերի միջև լավ հավասարակշռվածություն կա: Դուք հաճելի անձնավորություն եք և սիրում եք ձեր տունը:
- Կախված պտուղներով ծառ: Նշանակում է ուժեղ անձնավորություն, որը դրամատիկական ուժեղ զգացում ունի: Դուք հակված եք չափազանց մեծ նշանակություն տալու սովորական բաներին, բայց խելացի եք և հուզականորեն արձագանքող, կարեկից:
- Մեծ, հաստ բուն և կլորավուն սաղարթ:Մեծ, հաստ բունն ու կլորաձև սաղարթը մատնանշում են առողջ դատողություն, հանգիստ ինքնավստահություն և սեր լավ իրերի նկատմամբ: Փոքր-ինչ խոշորացած «Ես»` դուք սիրում եք արտասովոր արարքներ գործել և դրանցով հոխորտալ ձեր ընկերների շրջանում:
- Բնի վրա սպի ունեցող ծառ:Ձեր պրոբլեմների պատճառներն անցյալի սև բծերն են, քանի որ դուք չեք կարողանում ձեր գլխից դեն նետել դրանք: Ծառի` աչքի զարնող արմատները ցույց են տալիս, որ ձեզ անհրաժեշտ է այդքան բացահայտորեն չցուցադրել ձեր հույզերը, այլ թաքցնել դրանք:
- Մեծ և փափլիկ սաղարթ:Դուք կարեկից եք, հուզականորեն արձագանքող, ագրեսիվ չեք և չեք սիրում կոնֆլիկտներ: Սիրում եք ընկերներ և ընկերություն, բայց ձեր անձնական կյանքում չափից ավելի դյուրահավատ եք:
- Փոքրիկ շրջաններ (սաղարթ):Ողկույզ հիշեցնող փոքրիկ շրջանները վկայում են, որ դուք ուժեղ կամք ունեք և միշտ ընտրում եք սեփական ուղին: Դուք չեք վախենում փոփոխություններից, ունեք սեփական կայուն, ամուր պատկերացումներն ու կարծիքները:
- Ամանորյա եղևնի:Ամանորյա եղևնին դեպրեսիայի և հոռետեսության խորհրդանիշն է: Միգուցե դուք զգում եք, որ պետք է մեկուսանաք աշխարհից, բայց իրականում ձեզ հարկավոր է լքել ձեր պատյանը և ավելի ակտիվ կյանք վարել:
- Ցցված ճյուղերով ծառ: Եթե ձեր ծառը մերկ է և առանց տերևների, ապա դուք դուք ավելի քան հակված եք սարկզմի: Կարող է պատահել`դուք հուզական կյանքում ինչ-որ պրոբլեմներ ունեք, որոնք պետք է գիտակցեք:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/47163
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել