Թշնամու կողմից սանձազերծված դանդաղ պատերազմի նպատակների մասին շատ է խոսվում. ցեղասպանության 100-ամյակին հայության ուշադրությունը և ռեսուրսները շեղել իրենց վրա, իրենց ներքին խնդիրներից բնակչության ուշադրության շեղում և այլն: Սակայն մեր դեմ ուղղված հոգեբանական կողմ էլ ունի դա: Վախ և խուճապ սերմանել հայերի մեջ, որը չի ստացվում, բայց չենք խոսում, որ դրանով նաև մեզ են ցանկանում պառակտել, իրար դեմ հանել: Ասեմ ինչպես: Եթե երկար ժամանակ այսպես շարունակվի, ապա մարդկանց մոտ սկսվելու է համբերության բաժակը լցվել, և մի մասը պահանջելու է կտրուկ գործունեության դիմել, որ վերջնական այդ վայ հարևանը վնասազերծվի, մի մասը` կողմ կլինի համբերատար և ամուր նյարդերով դիմակայել: Առաջին հայացքից թվում է, որ սա լուրջ չէ, բայց երկար մտածելուց հետո կտեսնենք, որ վաղ թե ուշ սրա առաջ ենք կանգնելու: Չեմ ուզում անդրադառնալ փոքրաթիվ այն մարդկանց, ովքեր ամեն գնով խաղաղության են ձգտում. արժանի չեն: Լուծում ունենք: Պետք է այնպես անենք, որ այս պառակտումն իրենց մոտ ավելի շուտ սկսի: Մեր բանակի պատժիչ գործողությունները հենց դրան են տանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.mkrtchyan.378/posts/422507051264259?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել