Չորսամյա Հակոբ Հակոբյանին շտապ անհրաժեշտ է երիկամների փոխպատվաստում: Ընտանիքը չունի բավարար միջոցներ երեխայի վիրահատության ծախսերը հոգալու համար: Երեխայի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի, որ կարողանա պահել ընտանիքը, իսկ մայրը հավաքարարությամբ օրական վաստակում է ընդամենը 1500 դրամ: Տատիկը խնամում է Հակոբին և մյուս երեխաներին և չի կարող աշխատել: Պապիկի ստացած չնչին աշխատավարձով հասցնում են տան առօրյա ծախսերը հոգալ, իսկ հոր ուղարկած գումարը հազիվ է հերիքում երեխայի դեղերի համար:
Հակոբին պետք է շտապ տեղափոխել արտերկիր, քանի որ վիճակը ծայրահեղ է: Ամենաչնչին օգնությունը, թեկուզ արտերկիր գնալու գումարը հավաքելն է այսօր այս ընտանիքի նպատակը: Երեխայի տատիկի՝ Ալվարդ Ղազարյանի անունով բացվել է հաշվեհամար՝
24122002396400 DRAM
24122002396403 USD
24122002396404/3022000008 EURO
Եվրոյով փոխանցումները կարող են արվել նաև արտերկրից:
Մեզնից յուրաքանչյուրի փոխանցումը կարող է այս բալիկի կյանքը փրկել:
Ստորև ներկայացնում եմ երեխայի մոր՝ Անահիտի հեռախոսահամարը և երեխայի հիվանդության էպիկրիզը`
095438548: