Հյութը քամելուց հետո մի շտապեք դեն նետել կիտրոնի կեղևը, այն դեռ լավագույնս կարող է ծառայել ձեր օրգանիզմի համար: 


1. Կեղևն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և վիտամին C, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը: Կեղևն օգնում է կանխել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են օստեոպորոզը, հոդային ռևմատիզմը և բազմակի արթրիտը:

2. Կեղևն օգնում է նվազեցնել օքսիդատիվ սթրեսը` բիոֆլավանոիդների (վիտամին P) բարձր պարունակության շնորհիվ:

3. Օրգանիզմում կան թունավոր նյութեր, որոնք թուլացնում են այն ոչ միայն ներսից, այլ նաև մեծացնում են ալկոհոլային կախվածության և չափից ավելի ուտելու հակվածության վտանգը: Բիոֆլավանոիդների բարձր պարունակության շնորհիվ կիտրոնի կեղևն օգնում է օրգանիզմից հեռացնել այդ թունավոր նյութերը:

4. Քչերը գիտեն, որ կիտրոնի կեղևն օգտագործում են քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Այն պարունակում է սալվեստրոլ Q40 և լիմոնեն նյութերը, որոնք օգնում են պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ:

5. Պոլիֆենոլների ու ֆլավանոիդների շնորհիվ կեղևն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում, ինչը բարերար ազդեցություն է թողնում սրտի աշխատանքի վրա:

6. Կալիումի պարունակությունը բարերար ազդեցություն է թողնում սրտի առողջության վրա, օգնում է կանխել դիաբետի զարգացումը և կարգավորել արյան ճնշումը:

7. Կիտրոնի կեղևը հիանալի միջոց է առողջության պահպանման և բերանի խոռոչի հիգիենայի համար: Վիտամին C-ն օգնում է հաղթահարել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են լնդերի արյունահոսությունը, լնդախտը և գինգիվիտը: Կեղևը հարուստ է կիտրոնաթթվով, որը լրացնում է վիտամին C-ի պակասը` թույլ տալով արագորեն ազատվել այդ հիվանդություններից:
8. Կեղևն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Նրանում պարունակվում է պեկտին կոչվող նյութը, որը նպաստում է ձեռք բերել սլացիկ կազմվածք:

9. Կեղևն օգնում է պահպանել առողջ մաշկը և կանխում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են վաղաժամ կնճիռները, պզուկները, պիգմենտացիայի խանգարումները և այլն: Այս գործընթացում կարևոր դեր են խաղում ազատ ռադիկալները: Բացի այդ, կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնց շնորհիվ այն նպաստում է մաշկի թունավոր նյութերի չեզոքացմանը:

10. Բացի վերը նշվածներից, կեղևն օժտված է մի ամբողջ շարք օգտակար հատկություններով. մաքրում է լյարդը, օգնում է ականջի վարակների դեպքում, բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում է մկանային կծկումները, կանխում է ինսուլտները և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել