Շնորհակալություն եմ հայտնում ինձ սատարողներին եւ ըմբռնումով մոտեցողներին: Ցանկանում եմ պարզաբանել Facebook սոցիալական ցանցում մեծ աղմուկ բարձրացրած իմ ``Ստատուսը``, որն ինձ համար անակընկալ տեղադրվեց նաեւ Blognews.am եւ Slaq.am կայքերում եւ որն էլ իմ իսկ խնդրանքով հեռացվեց: Բանն այն է, որ ես ամենեւին չեմ արտահայտվում նման ձեւով եւ գտնում եմ, որ մեկնաբանին հարիր էլ չէ այդ կերպ արտահայտվել, պարզապես ես պատասխանել էի ընդամենը մի քանի անձնավորությունների, որոնք ինձ էլ ավելի գռեհիկ ձեւով փորձել էին վիրավորել, իսկ ես լինելով հայ Տղամարդ, տաքարյունություն ցուցաբերեցի եւ էմոցիաներիս զոհը դարձա: Սակայն հերթական անգամ հիշեցնում եմ, որ P.S.-ում գրված հատվածը ուղղված է եղել լոկ մի քանի անդաստիարակ օգտատերերի, որոնց նմանները, ցավոք ախտոտում եմ Մարկ Ցուկենբերգի ստեղծած կայքի մթնոլորտը եւ կիրթ բանավիճելու արվեստը նրանցից այնքան հեռու է, որքան Էվերեստը Մասիսից: Համոզված եմ, նրանց նմանները թունավորում են շատ եւ շատ կիրթ մարդկանց Facebook-յան առօրյան: Կրկին շնորհակալություն, բոլոր ըմբռնողներին եւ աջակցողներին: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ կիրթ քննադատներին եւ հավաստիացնում, որ բոլոր կառուղոցական կարծիքներն ինձ համար անչափ կարեւոր են, որովհետեւ ես համոզված եմ, որ կառուցողական քննադատությունը պրոգրեսսի անբաժանելի տարրերից է:



