www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ բոժոժի մեջ մի փոքրիկ անցք բացվեց և պատահաբար կողքով անցնող մարդը նկատեց դա: Նա ժամեր շարունակ նստեց ու սպասեց, թե ինչպես է այդ բոժոժի փոքր անցքի միջից թիթեռ դուրս գալու: Շատ ժամանակ անցավ և թվում էր թե բոժոժի միջի թիթեռը ուժասպառ է եղել, իսկ անցքը մնացել էր նույն չափի: Թվում էր, թե թիթեռն արել էր այն ամենը ինչ կարող էր և էլ ոչինչ անել չի կարող՝ ուժ չունի:

Այդ ժամանակ մարդը որոշեց օգնի թիթեռին՝ նա վերցրեց մի փոքրիկ ու նուրբ դանակ և կտրելով բացեց բոժոժը: Թիթեռը մի անգամից դուրս եկավ: Սակայն նրա մարմինը թույլ էր, իսկ թևերը թափանցիկ և հազիվ էին շարժվում:

Մարդը շարունակում էր հետևել, մտածելով, որ շատ արագ թիթեռի թևերը կուղղվեն, կուժեղանան և նա կթռչի: Սակայն ոչ մի նման բան տեղի չունեցավ:

Իր մնացած կյանքի ընթացքում, թիթեռնիկը իր ետևից քարշ էր տալիս իր թույլ մարմինը և ճմրթված թևերը: Նա այդպես էլ չկարողացավ թռչել:

Այս ամենը տեղի ունեցավ, այն բանի պատճառով, որ մարդը, ցանկանալով օգնել նրան, չհասկացավ, որ բոժոժի այն նեղ անցքից դուրս գալու համար ներդրված ուժը անհրաժեշտ է թիթեռին, որպեսզի իր մարմնի հեղուկը հասնի թևերին, որ նա կարողանա թռչել: Կյանքը ստիպում է թիթեռին դժվարությամբ հաղթահարել այդ բոժոժը, որպեսզի նա կարողանա աճել և զարգանալ:

Երբեմն հենց ճիգերն են մեզ անհրաժեշտ կյանքում: Եթե մեզ հնարավորություն տրվեր ապրել առանց դժվարությունների հանդիպելու, ապա մենք շատ բաներից զրկված կլիեինք: Մենք չեինք կարողանա այնպես ուժեղ լինել, ինչպիսին հիմա ենք: Մենք երբեք չէինք կարողանա թռչել:

Էդգար Դեգա «Երկնագույն պարուհիները»


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել