
Տաղանդավոր դերասանուհի Մերիլ Սթրիփի աղջիկները՝ Մեմի, Գրեյս և Լուիզա Գամմերը, հանդես են եկել իբրև «& Other Stories Co-Lab» հավաքածուի մոդելներ։ Հավաքածուի մեջ ընդգրկված են Քլեր Վիվիերի մոդելավորած աքսեսուարները։ 31-ամյա Մեմին հետևել է մոր օրինակին ու ներկայումս հաջողակ դերասանուհի է հանդիսանում։ Նա ամենից հայտնի է «Էմիլի Օուենս» հեռուստասերիալից։

Գովազդային պաստառներում երեք քույրերն էլ 70-ականների ոճով են հագնված։ Քույրերից Գրեյսը ևս զբաղվում է դերասանական կարիերայով։ Նա վերջերս խաղացել է «Ամերիկյան սարսափ պատմություն» կինոնկարում։ 28-ամյա Գրեյսը բաց վարդագույն վերնաշապիկ էր կրում։ 23-ամյա Լուիզան նորաձևության աշխարհում վաղուց է աշխատում։

Նա «IMG» գործակալության մոդելներից է։ Այս գովազդային պաստառներում նա կիպ ջինսե տաբատ ու ու փիրուզագույն վերնաշապիկ էր կրում։ Նա ամենից ավելի հմտորեն էր աշխատում տեսախցիկի հետ։ Նույն գովազդային արշավի շրջանակներում լուսանկարված մեկ այլ լուսանկարում Լուիզան պատկերված է վանդակավոր վերնաշապիկով՝ մի փամփլիկ շնիկի հետ։
Երեք քույրերը նաև կաշվե պայուսակներ են գովազդում։ Առաջին հայացքից հնաոճ թվացող այս հագուստն իրականում երբեք դուրս չի գալիս նորաձևությունից։ Այն «քեժուըլ» ոճի մեջ է ու շատ հարմարավետ է առօրյայում կրելու համար։ Հայտնի դիզայներ Քլեր Վիվիերը նշել է, որ աղջիկների հետ աշխատելը հաճելի էր իր համար, քանի որ վերջիններս հարմարվող ու աշխատասեր են։

Մերիլ Սթրիփն իր հարցազրույցներից մեկի ընթացքում նշել է, որ հպարտ է իր երեխաներով։

Ահա և աղջիկների ծնողները՝ Մերիլ Սթրիփն ու Դոն Գամերը միասին։ Նրանք արդեն 36 տարի է, ինչ ամուսնացած են։ 



