Որոշ ընկերներիս գրառումներում նկատում եմ էն մտահոգությունը, որ մեր հավաքականը լավ չէ, հակառակ դեպքում հաշիվն այդպիսին չէր լինի, ու մենք` երեկվա խաղով ոգեւորվածներս, նոր տող ենք ավելացնում հայկական անփառունակ բարոյական հաղթանակների երկար ու ձիգ ցուցակում: Բոլորովին համաձայն չեմ:
Իմ կարծիքով, լավը շատ հարաբերական հասկացություն ա, թերեւս ինչպես եւ ամեն ինչ: Եթե ընդունենք, որ մեր թիմը էսօր ավելի լավն ա, քան երբեւէ եղել ա (իսկ դա հենց էդպես էր ոչ միայն առաջին հայացքից, այլեւ միջազգային որակավորում ունեցող մասնագետների գնահատականներով), ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ աներկբա ամենալավը լինելու մասին խոսելը հենց մաքսիմալիզմի դրսեւորում է, հենց հայ ժողովրդի զրոյական մակարդակի ինքնագնահատականին բնորոշ: Ինձ ոգեւորում է գոնե էն հանգամանքը, որ մեր թիմը անհամեմատ ավելի արագ տեմպերով է աճում, քան էս երկրում տնեսությունն ու ժողովրդավարությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10151278948949026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել