1.Կործանվում ենք, ժամանակ չունենք
Չնայած որ սրանից վատ էլ է լինում, բայց եթե դու համոզված ես, որ կործանվում ենք, բայց խոսափում ես քաղաքական աշխատանքներին մասնակցելուց, որովհետև դասեր ունես, գործեր ունես, ժամո ես, գլուխդ ցավում ա, ուրեմն կամ դու ես փուչիկ, կամ չես հավատում, որ փրկություն կա, կամ չես հավատում, որ կործանվում ենք:
2.Հեղափոխության համար փող տվող չկա
Իհարկե չկա: Ավելին, եթե լինի Ծառուկյանի էֆեկտ 2 ենք ունենալու: Հեղափոխական պայքարի ողջ ընթացքի ֆինանսավորումը պիտի ընկած լինի տասնյակ հազարավոր քաղաքացիների ուսերին:
3.Լիդեր չունենք
Չունենք, ու ունենալու դեպքում կրկնվելու ա Վազգեն Մանուկյանի, Դեմիրճյանի, Լևոնի, Րաֆֆու, Ծառուկյանի էֆեկտը: Լիդերների թիմը և ոչ երբեք լիդերը, պիտի ընտրվեն իրենց համակիրների ու անդամների կողմից: Ընտրվելով ու ֆինանսավորվելով համակիրների կողմից բոլոր լիդերները հաշվետու կլինեն համակիրներին, ոչ թե մի հոգին կանի էն, ինչ մտքին փչի:
4.Մեծ երկրները պիտի դաբռո տան
Ես պայքարում եմ ինքնիշխան Հայաստանի համար ուստի աբսուրդ եմ համարում դաբռոն: Սերժն ու Ռոբն էլ դաբռոյով եկան ի վերջո:
5.Հեղափոխություն չի լինի
Չի լինի, քանի տեղներս նստած խոսում ենք, քանի դեռ տարիների աշխատանքի պատրաստ չենք:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ