Interpress.am-ը գրում է.

Կոչ միջազգային հանրությանը արագ և կտրուկ արձագանքելու

Իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը, որը հայտնի է ԻԼԻՊ անվանումով, շարունակում է ոչնչացնել պատմական հնությունները և հալածել կրոնական փոքրամասնություններին Իրաքում և Սիրիայում: Սակայն այս շաբաթ նրանց ատելությունն ուղղվել էր դեպի քրիստոնյա ասորիներին ու նրանց բազմադարյա մշակույթը:

Ասորական միջազգային լրատվական գործակալության թղթակից Պիտեր Բետ Բասոյի փոխացմամբ` ԻԼԻՊ-ը բռնություններ է իրականացրել քրիստոնյա ասորիների նկատմամբ թե’ Իրաքի և թե’ Սիրիայի տարածքում: Տեղի են ունեցել բազմաթիվ սպանություններ, հարյուրավոր մարդկանց առևանգումներ և ինչպես վկայում է YouTube-ում հայտնված տեսահոլովակը` եկեղեցիների հրկիզումներ և թանկարժեք հնությունների  ոչնչացումներ:

«Սա ցեղասպանություն է` այլ որակում չկա կատարվածի համար: Սա այս տարածաշրջանում 6764 տարի բնակվող ժողովրդի տարհանում է:

Շատ հեգնական է, որ այս ամենը տեղի է ունեցել 2015 թվականին` թուրքերի կողմից ասորիների, հույների և հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որի ընթացքում սպանվել են ավելի քան 750.000 ասորիներ (75 տոկոսը), 500.000 հույներ և 1.5 միլիոն հայեր: ԻԼԻՊ-ը բավական խորամանկ է և պատմությանը քաջատեղյակ: Երբ նրանք ներխուժեցին Իրաքի Նինվեյի հարթավայրը և ստիպեցին ավելի քան 200.000 ասորիների լքել իրենց տները` ընտրեցին դրա համար օգոստոսի 7, ինչը պատահական չէր, քանի որ հենց այդ օրը մենք նշում ենք ասորի նահատակների հիշատակի օրը»,-նշում է Բետ Բասոն:

Լրագրողը փաստում է, որ ԻԼԻՊ-ը ասորիների նկատմամբ հալածանքներով համաշխարհային քաղաքակրթության հիմքերը ոչնչացնելու «մեսիջ» է ուղարկում: «Հենց Միջագետքում է մեր իմացած քաղաքակրթության բնօրրանը: Ասորական հնությունները ոչնչացնելով` ԻԼԻՊ-ը «մեսիջ» է ուղարկում աշխարհին, որ այն պատրաստվում է ոչնչացնել ոչ իսլամական քաղաքակրթությունը»:

JNS.org-ի թղթակից Շոն Սավաժի փոխացմամբ, ԻԼԻՊ-ը գրավել է Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքե քաղաքին հարակից 35 ասորական գյուղ: «Վերակագնե’ք Նինվեն հիմա» շարժման մամուլի խոսնակ Ջեֆ Գարդները մեկնաբանել է ասորիների նկատմամբ ԻԼԻՊ իրագործած հալածանքները:

«Մենք խորը ցավ ենք ապրում, սակայն զարմացած չենք ԻԼԻՊ-ի գործողություններից: Նրանք շարունակում են իրենց բնորոշ վարքագիծը` ահաբեկչությունը և սպանությունները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել