Mashable.am-ը գրում է.
Ցավոք բերանի տհաճ հոտը լինում է շատերի մոտ: Ահա մի քանի մեթոդ դրանից ազատվելու համար:
1. Խմել շատ քանակությամբ ջուր
Երբ բերանում չորություն է լինում մանրէները սկում են ավելի ակտիվանալ, դրա համար օրվա ընթացքում հարկավոր է շատ քանակությամբ ջուր խմել:
2. Ճիշտ սնվել
Հարկավոր է ուտել շատ քանակությամբ Ց վիտամին պարունակող միրգ: Խնձորը ու գազարը մաքրում են բերանը մանրէներից:
3. Խմել ավելի շատ թեյ և քիչ քանակությամբ սուրճ
Կանաչ թեյը շատ լավ է օրգանիզմի համար և օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից: Խորհուրդ է տրվում թեյի մեջ ավելացնել մի քիչ դարչին: Բայց ահա սուրճը առաջացնում է բերանում թթվային միջավայր ինչի պատճառավ ավելանում են մանրէների քանակը:
4. Ամեն օր մաքրել ատամները
5. Ողողել բերանը սնվելուց հետո
Եթե հնարավորություն չկա սնվելուց հետո մաքրել ատամները հատուկ թելով, ապա ուղղակի ողողեք բերանը սովորական ջրով: Կարելի է նաև գոլ ջրի մեջ ավելացնել մի քիչ սոդա և այդ հեղուկով ողողել:
6. Օգտագործել մաստակ, որը չի պարունակում շաքար
7. Չծխել
Ծխախոտի պատճառով առաջանում է բերանի տհաճ հոտ:
8. Գնալ ատամնաբույժի մոտ
Եթե բոլոր կանոնները պահպանում եք, բայց տհաճ հոտը դեռ առկա է, ապա այցելեք ատամնաբույժի: