![]() |
![]() |
Լորեն Ուոլիս անունով երիտասարդ կինը, ով ամսական 700 դոլար էր ծախսում ՄակԴոնալդսի արագ սննդի վրա, 31 կգ կորցրեց՝ ազատվելով արագ սննդից օգտվելու բացասական սովորությունից։ Լորենն աշխատում էր հացի փռում, ինչն էլ ավելի էր նպաստում նրա անառողջ սննդակարգին։ Արագ սնունդ ՄակԴոնալդսում, մի քանի բուլկի հացի փռում, և ճարպակալումը պատրաստ է։ Նա օրը երեք անգամ այցելում էր ՄակԴոնալդս ու միանգամից ուտում 7 հոթ դոգ։ 23 տարեկանում նա ավելի քան 90 կգ էր կշռում և ստիպված էր լայն ու տձև հագուստներ կրել։
![]() |
![]() |
Տեսնելով իր լուսանկարներից մեկը՝ Լորենն իրեն փչած փուչիկ զգաց։ Նա գիտակցեց, որ կանգ առնելու ժամանակն է։ Իր դուստր Միայի ծննդից հետո Լորենը որոշեց նիհարողների ակումբ անդամագրվել։ Ընդամենը 4 ամսում նա 31 կգ նիհարեց։ Լորենն արդեն 8 չափսի հագուստ էր կրում նախկին 18-ի փոխարեն։ Նա ակտիվորեն զբաղվում էր մարմնամարզությամբ, սակայն դա դեռ բավական չէր զգալիորեն նիհարելու համար, ուստի որոշ ժամանակ անց նա իր սննդակարգից բացառեց ճարպոտ արագ սնունդը ու սկսեց առողջ սննդամթերքներով սնվել։ Նա այնքան գոհ էր իր արձանագրած արդյունքից, որ շուտով սկսեց իր լուսանկարները տեղադրել «Instagram»-ում՝ այս կերպ փորձելով ոգեշնչել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարող այլ մարդկանց։

Լորենը երկու տարեկան դստեր հետ

Այժմ լուսանկարներից բացի Լորենը կիսվում է նաև առողջարար ճաշատեսակների բաղադրատոմսերով, նիհարելու գաղտնիքներով։ Այս կնոջ ինստագրամյան էջին ավելի քան 19,000 օգտատեր է հետևում։ Դա զարմանալի չէ, քանի որ Լորենի էջը բավականին ակտիվ է։ Նա օրը մոտ 6 լուսանկար է տեղադրում այնտեղ։

Անդրադառնալով իր գիրությանը՝ նա ասել է.
Անառողջ գիրությունն ինձ զրկել էր ինքավստահությունից։ Ես միշտ էլ թմբլիկ էի, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի հեռախոսավարուհու աշխատանքի, ու նստակյաց կենսակերպի պատճառով քաշս կտրուկ ավելացավ։ Երբեմն ես ՄակԴոնալդսում էի թե՛ նախաճաշի, թե՛ ճաշի, թե՛ ընթրիքի ժամանակ։ Դա սարսափելի էր։ Ես առողջ սննդակարգի մասին բավարար գիտելիքներ չունեի այդ ժամանակ։ Ես չարաշահում էի գազավորված ըմպելիքները, սակայն եկավ մի պահ, երբ ես գիտակցեցի իրավիճակի ողջ լրջությունը և սկսեցի հետևել քաշիս։
![]() |
![]() |

Նիհարելուց հետո Լորենը գրավիչ կազմվածք ստացավ ու հանդիպեց 32-ամյա Ռիչարդ Ուիլյամսին, ով իր զուգընկերը դարձավ։ Քաշի կտրուկ անկումից մի քանի ամիս անց Լորենը հղիացավ ու նորից իրեն «բաց թողեց»։ Նա վերադարձավ հին սննդակարգին։ Հղի կնոջ սիրտը հենց արագ սնունդ էր ուզում, ու նա չէր կարողանում դիմակայել գայթակղությանը։ Հղիության ամիսներին Լորենը ջուրը գցեց իր ամիսների աշխատանքը՝ վերադարձնելով կորցրած կիլոգրամները, սակայն երեխայի ծննդից հետո նա նորից կարողացավ հաղթահարել ավելորդ քաշի խնդիրը։ Քանի որ մեկ անգամ նա արդեն անցել էր այդ ճանապարհով, երկրորդ անգամ նրա համար ավելի հեշտ էր։
![]() |
![]() |












