Էս ի՞նչ արեցին: Այո, շուկան:
Հունվարի 13-ին գրում էին.
«....Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության գործակալությունից թերթին հայտնեցին, որ Փակ շուկայի շենքն ունի հանրապետական նշանակություն և գրանցված է պետության կողմից գրանցված հուշարձանների ցանկում: Նույն հաստատությունից տեղեկացրել են նաև, որ շուկայի շենքում աշխատանքներ իրականացնողի կողմից իրենց է ներկայացվել նախագիծ` շենքի հետագա շահագործման վերաբերյալ: Նախագիծը, ըստ կարգի, պիտի քննարկվի մասնագիտական խորհրդի նիստում և արվի համապատասխան եզրակացություն, որից հետո, ինչպես տեղեկացել է թերթը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից, սույն նախագիծը եզրակացությամբ պետք է այնցնի քաղաքաշինական խորհրդի քննարկմանը` պարզելու համար, թե ինչքանով է արդարացված և նպատակահարմար դրա իրականացումը:
... ...
...թերթի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հավաստիացրեց, թե առայժմ կատարվում են միայն մաքրման աշխատանքներ, իսկ վերականգնման աշխատանքները կսկսվեն միայն նախագծի հաստատումից հետո: Նրա խոսքերով. «Ոչ մի քար իր տեղից չի շարժվի առանց Խորհրդի մասնագետների գիտության և վերահսկողության»: Ալեքսանյանը հերքեց տեղեկությունն այն մասին, որ շուկայի շենքում բացվելու է «Երևան Սիթի»-ի նոր մասնաճյուղ: Ըստ նրա` պահպանվելու է շենքի նախկին գործունեության տեսակը, այսինքն` պիտի մնա որպես շուկա` ավելի նորացված և վերակառուցված տեսքով:»
Բայց այդ պահին բուլդոզերները արդեն շուկայի հատակն էին փորում:
Իսկ հիմա՝
PanARMENIAN Photo (c)
Բա հետո՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ Սենց ու՞ր



