Բրիտանական գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք երեխա ունենալու իդեալական տարիք են համարում 29-ը տարեկանը: Մոտ 59%-ն ասել է, որ 29 տարեկանում կինը հասնում է այնպիսի դիրքի, երբ կարող է երեխա ունենալ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Այս տարիքում նրանք ֆինանսապես ապահովված են զգում` հոգալու երեխա ունենալու ծախսերը: Կանանց մեծամասնությունը նաև կարծում է, որ այս տարիքում է, երբ կինն իրեն ապահով է զգում ամուսնական հարաբերություններում, և այս տարիքում կայուն հարաբերությունները թույլ են տալիս դիմել այդ քայլին:
Որպես հղիանալուն նպաստող միջոց՝ հարցված 3000 կանանց 70%-ը նշել է համապատասխան սննդակարգը, 2/3-ը կարծում է, որ անհրաժեշտ են կայուն սեռական հարաբերություններ «գործը հաջողելու» համար, իսկ 42%-ը կարծում է, որ անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից: