Չկա առավել անհույս ստրկություն,
քան իրեն կապանքներից ազատ
կարծող մարդկանց ստրկությունը:
Գյոթե
Այսօրվա մարդուն ներշնչել են և նրան այդպես էլ թվում է, թե իր կյանքի բոլոր որոշումներն ինքն է ընդունում... Իրականում դա պատրանք է... Ժամանակակից մարդը հայտնվել է մի վիճակում, երբ նրա կյանքի ուղին որոշում է ՛՛մատրիցան՛՛... Ինչ պիտի նա հագնի և ինչ պիտի ուտի, ինչով պիտի հրապուրվի և ինչից հիասթափվի, ինչպիսի արժեքային համակարգում պիտի ապրի, ինչը պիտի համարի առաջադեմ և ինչը հետամնաց և այլն և այլն: Այսօրվա մարդը զրկված է ինքնուրույն մտածելու, հետևաբար նաև ինքնուրույն գործելու հնարավորությունից՝ ՆԵՐՔԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Եթե չկա ներքին ազատությունը, չկա նաև իրական մարդը... Նրա փոխարեն կա մի ռոբոտ, կա մանիպուլացված մի արարած, ՛՛մատրիցայի՛՛ կամակատար, ստրուկ, ով սպասում է, թե իրեն ինչ կասեն իր ՛՛առաջնորդները՛՛, ինչ կհրահանգեն: Այսպիսի ընթացքը մարդուն երբեք չի տանի իրական ազատության և մարդու համար չի հաստատի իրական խաղաղություն: Իրական, ՆԵՐՔԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մարդը կարող է միայն ինքնուրույն հասնել: Դրա համար նա պիտի հարցականի տակ դնի ՛՛մատրիցայի՛՛ կողմից հրամցված աշխարհի ներկայիս պատկերը, որտեղ ամեն բան գլխիվայր է շրջված և ընդլայնելով ճանաչողության իր ունեցած սահմաններն, իր ներսում, նախ ինքն իր համար կառուցի ճշմարիտ ՄԱՐԴՈՒ էությանը համապատասխանող ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ պատկերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=672929672832472&set=np.40549547.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել