ՇԵՂՎԵՆՔ... տեղի ունեցավ Սրճարանում...
Նստած էի Կասկադի` մի հարմատավետ սրճարանում: Կողքի սեղանի շուրջ նստած էին աղջիկնր. մեջները մի մեծ կին կար, որը, դատելով զրույցի բովանդակությունից բավականին կրթված, կիրթ մարդ թվաց ինձ: Երևի նոր էր եկել Ամերիկայից, խոսում էր այնտեղի կյանքի մասին, իր մասնագիտության, խոսում էր հիմնականում անգլերեն` փոձելով ինչքան հնարավոր է շատ հայերեն բառեր գործածել: Մի խոսքով ուզում էր ավելի շատ խոսել հայրեն, որն ինքը մոռացել էր...
Իսկ աղջիների մեծ մասը, որոնք Հայաստանից էին, զրույցի ժամանակ ինչքան հնարավոր է փորձում էին իրենց կոտրված անգլերենով, ռուսերենով կամ անգամ հայերոնով երևալ ավելի "զարգացած": Նրանք խոսում էին խառնելով երեք լեզուները... այնքան տգեղ էր: Իսկ երբ նրանցից մեկը ասած մի խառնածին նախադասություն, այն մեխվել է ուղեղիս մեջ այդ օրվանից, ես ուղղակի ապշեցի: "Երբ ես առաջին անգամ դա տեսա, я испугалась, знаешь I think... հետո ես injoy արեցի, ու վախը прошел", - ասաց նա:
Ինչքան տգեղ է, մեկ-մեկ շատերս ենք այդկերպ խոսում, բայց տգեղ է: Կիրթ կամ կրթված լինելը որոշվում է ոչ թե խոսալու ձևով, տվյալ դեպքում լեզվի ընտրությամբ (հատկապես, եթե օտար լեզվին չես տիրապետում), այլ խոսքի բովանդակությաբ: Թե չէ, այդպիսի խառնածին "բարդ" նախադասությունները քաղքենի կապիկության արդյունք են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/4342753899677
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել