Fact.am-ը գրում է․
Կնոջ բնավորությունը կարելի է որոշել ելնելով նրանից, թե ալկոհոլային ինչ խմիչք է նա նախընտրում:
- Շամպայն նախընտրում են կոկետուհիները: Այդպիսի կանայք դեմ չեն լինի ամուսնանալ իրենցից տարիքով մեծ տղամարդկան հետ: Նրանք սովորաբար հակված են դավաճանելու իրենց ամուսնուն և արբում են գրեթե միանգամից:
- Օղի նախընտրում են կոշտ, մարտական բնավորությամբ կանայք: Նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունները և արբում են շատ դանդաղ:
- Կոնյակը միջին տարիքի կանանց խմիչքն է համարվում, որոնց անհրաժեշտ է ջերմություն, խնամք և քնքշանք: Եթե դուք այդպիսի կնոջ կողքին եք, ապա նրան ավելի շատ ուշադրություն դարձրեք, ձգտեք հասկանալ նրա հոգին, և նա հավերժ կսիրի ձեզ:
- Վիսկի խմում են իրենց ուժերի վրա վստահ անբարդույթ կանայք: Խմելով` նրանք կարող են դառնալ անկանխատեսելի: Արբում են շուտ, իսկ առավոտյան չեն սիրում հիշել նախորդ օրը, քանի որ կարող էին ինչ ասես արած լինել:
- Տեկիլան էքստրավագանտ, պայթունավտանգ կանանց համար է: Նրանք կարող են լինել վտանգավոր, սակայն մի քանի բաժակից հետո լրիվ կտրվում են աշխարհից:
- Ռոմ-կոլան այն կանանց խմիչքն է, ովքեր միշտ սիրում են ինչ-որ փորձարկումներ անել: Մինչ կհասցնեն արբել, նրանք ուշքի են գալիս, և շատ հաճախ աննկատ հեռանում են: Մի խոսքով, նրանց հետ չես ձանձրանա:
- Կարմիր գինի նախընտրում են էմոցիոնալ, կրքոտ կանայք: Արտաքինից նա կարող է զսպված լինել, սակայն հոգու խորքում փոթորիկներ են ալեկոծվում: Շուտ չեն արբում, իսկ գինովցած վիճակում անկրկնելի են:
- Սպիտակ գինին զսպված, իրենց արժեքը իմացող, սառը և հաշվենկատ կանանց համար է: Նրանք միշտ սթափ են մնում և խիստ ուշադիր են իրենց արարքներում:
- Լիկյորը քաղցր կանանց համար է, ովքեր վարում են տնային կենսակերպ: Նրանք լավ տնային տնտեսուհի են, սիրում են թանկարժեք նվերներ:
- Գարեջուրը ոչ պահանջկոտ կանանց խմիչքն է: Այս կանայք հիանալի «տղա են»: Նրանք նաև լավ խորհրդատու և հավատարիմ գործընկերներ են:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/46453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել