Անցյալ տարի Մերձմոսկովյան դատարաններից մեկում քննվում էր ընկերոջս տնտեսական գործը ու հետաքրքրության համար ես նույնպես մասնակցեցի նիստերից մեկին և ի զարմանս ինձ, երբ ընկերոջս փաստաբանը փորձեց ինչ-որ բան ասել դատավորին, դատավորը այնպես գոռաց ու հայհոյեց փաստաբանին, որ դրանից հետո, ոչ փաստաբանը, ոչ էլ առավել ևս նիստի մասնակիցները մինչև նիստի ավարտը ծպտուն չհանեցինք:
Այսօր Նեմցովի մահվան հետ կապված ռուսական հեռուստաալիքներն էի դիտում ու հասկացա, թե որքան էլ Հայաստանի ու Ռուսաստանի իրավիճակը իրար նման լինի միևնույն է, ինչի էլ որ հասած չլինի 2008 թվականի համաժողովրդական շարժումը մի բան կարողացել է փոխել Հայաստանում, որ ՀՀ քաղաքացիները թեկուզ չնչին ձևով կարողանում են պայքարել իրենց իրավունքների համար և նրանց այդքան հեշտ չէ պետական քարոզչության միջոցով հիմարացնելը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/827884497251002?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել