Esem.am-ը գրում է.
Այսօր «Россия» հեռուստաալիքով մեկնարկեց 4 մասից բաղկացած «Правила охоты. Штурм» մարտաֆիլմը, որի գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանի հետ զրույցը ESem.am-ը ներկայացրել է իր ընթերցողներին: Ֆիլմում կանանցից մեկին մարմնավորում է դերասանուհի Աննա Հարությունյանը, ով բավականին երկար ժամանակ էկրաններին չէր և հիմնականում զբաղված էր թատրոնում:
ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ իր կերպարն առանցքային էր այնքանով, որ կարակահերթ բացելով՝ մոտ 20 մարդու փրկություն է դառնում: Նկարահանումները հեշտ չեն եղել, սակայն դերասանուհին հաղթահարել է բոլոր փորձություններն ու վտանգները: Այս դերը մարմնավորելու համար Աննային պետք է եկել ֆիզիկական պատրաստվածությունը:)
«Գուցե զարմանալի թվա, բայց մարտաֆիլմն իմ ժանրն է: Դեռ մանկուց, երբ դիտում էի նմանատիպ ֆիլմեր, թաքուն ցանկանում էի ինքս էլ հանդես գալ ֆիզիկապես լավ պատրաստված, զենքին լավ տիրապետող դրական կամ բացասական կերպարով»,- հիշեց Աննան՝ նշելով, որ ֆիլմում մարմնավորում է հասարակ աղջկա, ով պատահականորեն հայտնվում է պատմության կիզակետում:
Նկարահանումների ժամանակ զենք օգտագործելն այնքան է դուր եկել դերասանուհուն, որ որոշել է գնալ անհատական պարապմունքների և իրականացնել մանկության երազանքը:):
Աննան առաջին անգամ է ներկայանալու ռուս հանդիսատեսին: Նա նշեց, որ հետաքրքիր էր աշխատել ռուս դերասանների հետ, որոնցից մեկի հետ նույնիսկ ընկերացել է: «Յուրաքանչյուր աշխատանք քեզ համար դառնում է անձնագրի էջ: Այն կարող ես համարել ձեռքբերում կամ անհաջողություն, բայց երկու դեպքում էլ այն քոնն է»,- ասաց դերասանուհին, ով թեև դեռ չի հասցրել դիտել ֆիլմը, այն համարում է իր ձեռքբերումներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ