Interpress.am-ը գրում է․
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան (ձախից) սեղմում է Ռուսաստանի պաշտպանության նախագահ, գեներալ Սերգեյ Շոյգուի (աջից) ձեռքը Sandinista Front կուսակցության քարտուղարությունում: Մանագուա, Նիկարագուա, 2015 թվականի փետրվարի 12
Այս շաբաթ նշվում է Նիկարագուայի ազատ ընտրությունների 25–ամյակը, որի ժամանակ Նիկարագուայի ժողովուրդը հեղափոխության 12 երկար տարիներից, պատերազմից և աղքատությունից հետո իշխանությունից դուրս մղեց մարքսիստ սանդանիստներին:
Դա գլոբալ դեմոկրատական հեղափոխության մի մասն էր կազմում, որն իր բարձրակետին հասավ 1989 թվականի նոյեմբերին Բեռլինյան Պատի անկման հետ: Այնուամենայնիվ, Նիկարագուան այսօր կրկին սանդանիստների իշխանության տակ է, կամ, ավելին ճիշտ, սանդանիստ նախագահ Դանիել Օրտեգայի և նրա ընտանիքի իշխանության տակ:
Այստեղ դեմոկրատիան «շարունակվում է թուլացած լինել նախագահի իշխանական միտումների և սահմանադրությունը իր շահերին ծառայեցնելու ջանքերի պատճառով», Economist’s Intelligence Unit.-ի համաձայն, Օրտեգաները կառուցում են դինաստիական կեղծ-դեմոկրատական սարսափելի մի համակարգ, ինչպես սանդանիստների՝ Սոմոզայի ռեժիմը, որը վերացվել էր 1979 թվականին:
Կարճ ասած, եթե 1989 թվականին փոքրիկ Նիկարագուան մարմնավորում էր դեմոկրատական հեղափոխութւյան ոգին, ապա այժմ այն մարմնավորում է բռնապետության, ոչ լիբերալիզմի և հակաամերիկանիզմի վերածնունդը: Freedom House-ը վերջերս գրել էր. «2014 թվականին գլոբալ ազատության մտահոգիչ նվազումը» 9 տարի շարունակ, ինչի մեջ կազմակերպությունը ամրագրել է դեմոկրատիայի հետընթացը: Ամենավատ բանը, սակայն այն է, որ նախկին դեմոկրատական Վենեսուելան այժմ դաժան բռնաճնշումների և քաոսի իրավիճակում է: Սակայն այս միտումը տարածվում է Պեկինից դեպի Անկարա և Բուդապեշտ:
Ի՞նչն այնպես չէ: Միացյալ Նահանգները, որը գլխավորում էր դեմոկրատացման ալիքները՝ որպես Սառը Պատերազմի խաղավարտի մի մաս, 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ուշադրությունը կենտրոնացրեց ահաբեկչության դեմ երկարատև և անհրաժեշտ պայքարին, պայքար, որը դարձավ Վաշինգտոնի հիմքը՝ տարբեր բռնապետությունների օգնությամբ ընդհանուր գործն անելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ