Գիտնականները մի շարք բացահայտումներ են կատարել կնոջ օրգանիզմի վրա սուրճի ազդեցության վերաբերյալ: Նրանք հայտնաբերել են, որ բրազիլուհիներն ընդհանրապես չեն տառապում ցելյուլիտով, նրանց մաշկը շատ լավ վիճակում է, իսկ մարմինը միշտ աչքի է ընկնում համաչափությամբ:
Ըստ մասնագետների` դրա հիմնական պատճառը սուրճն է, որը բրազիլուհիներն օգտագործում են իրենց կոսմետիկ և հարդարման այլ նյութերում: Դրան գումարվում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում սուրճն ամենասիրելի ըմպելիքն է:
Կոֆեինը, որը կա սուրճի մեջ, նպաստում է նյութափոխանակությանը և այն գործընթացներին, որոնք ուժեղացնում են ճարպերի քայքայումը: Կոֆեինով քսուկներն իրենց հերթին հարթեցնող ազդեցություն են ունենում մարդու մաշկի համար:
Տնային պայմաններում ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոց է համարվում շոկոլադե կամ սուրճով թրջոցների օգտագործումը:
Այս դեպքում կոֆեինն ավելի խորը ազդեցություն է ունենում մաշկի ճարպային մասի վրա: