Fact.am-ը գրում է.
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Պակիստանում մասնակցում են համատեղ զորավարժությունների:
«Կարմիր աստղ» անունը կրող վարժանքները մեկնարկել են փետրվարի 18-ին և կավարտվեն փետրվարի 27-ին: Համատեղ վարժանքներին մասնակցում են Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի ռազմածովային ուժերի ստորջրյա հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները՝ փոխանցում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը: Զորավարժության ժամանակ կողմերը զարգացնելու են համատեղ գործողություններ իրականացնելու հմտությունները, իրականացնելու են փորձի փոխանակում:
Նշենք, որ Թուրքիան և Պակիստանը վերջին տարիներին հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացնում: Վարժանքներին մասնակցում են երկու երկրների՝ տարբեր զորատեսակներ ներկայացնող ստորաբաժանումներ:
1998 թվականից սկսած անցկացվում են թուրքական և պակիստանյան հատուկ նշանակության զորքերի ամենամյա վարժանքներ։ Պակիստանում անցկացվող զորավարժությունները ստացել են «Աթաթուրք» անվանումը, իսկ Թուրքիայում անցկացվող վարժանքները կրում են «Ջիննահ» անվանումը։