Mashable.am-ը գրում է.
Պետք չէ անհանգստանալ, եթե ձեր քթից արյուն է գալիս: Կան մեթոդներ այն կանգնեցնելու համար:
1. Նստեք ուղիղ, գլուխը ետ գցեք և շնչեք բերանով:
2. Անհրաժեշտ է դնել սառույց գլխի ետևի մասին և քթին:
3. Արյունահոսությունից հետո որոշ ժամանակ չի կարելի պառկել, քանի որ դա կարող է հանդիսանալ արյունահոսության կրկնվելու պատճառ:
4. Եթե արյունահոսությունը սկսվել է երեխայի մոտ, ապա նստացրեք նրան ձեր գիրկը և սեղմեք երեխայի քթանցքները: Նաև մի մոռացեք, որ դուք չպետք է վախենաք, քանի որ երեխան դա տեսնելով ավելի կվախենա և արյունահոսությունը կուժեղանա:
5. Եթե արյունահոսությունը չի վերանում 10-20 րոպեների ընթացքում, ապա պետք է զանգել բժիշկի:
Նաև առիթ է բժիշկի մոտ գնալու, եթե արյունահոսությունը կրկնվում է շաբաթը 2-3 անգամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել