Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում ու մի երկրում, որտեղ ու երբ անհնար է կանխատեսել, թե ինչ է լինելու 24 ժամ անց: Թերևս կարելի է հստակ ասել, որ 24 ժամ անց մարտի մեկն է լինելու, և ամենայն հավանականությամբ Հայատանում այդ օրը որևէ բան չի պատահելու և չի էլ փոխվելու: Իշխանության, չիշխանության և ընդդիմության միավորված ուժերով մեր նորագույն պատմության ամենահեղափոխական օրվա խորհուրդը բարեհաջող կերպով թաղված է քաղաքական դեմագոգիայի, էժան գործարքների և մանկամիտ ցնորքների ճահճում: Ո՛չ ապրիլի 24-ը, ոչ մայիսի 28-ը և ոչ էլ այլ մի օր ոտքի չի հանելու ջրի պես արդարությանը կարոտ մեր ժողովրդին: Համարձակվում եմ ենթադրել, որ եթե որևէ լուրջ քաղաքացիական պոռթկում տեղի չունենա առաջիկա 24 ժամում, ապա ոչ մի բան չի փոխվելու մեր երկրում առնվազն երեք տարի: Ռուսաստանյան ճիրանների թուլացումն ավելի քան հավանական է, սակայն ազատությունն ու անկախությունը դրսից կամ վերևից չեն ընկնում, ինչպես բոլորս համոզվեցինք անցած 24 տարում: Սպասենք ևս 24 ժամ: Ես անձամբ սպասելու եմ ձեզ Ազատության հրապարակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/929577780409110?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել