34-ամյա Մայրա Ռոզալեսը 450 կգ էր կշռում 2008 թ.-ին։ Նույն տարում նրա քույր Ջեմին սանրով հարվածեց իր որդու գլխին։ Երեխան ընդամենը երկու տարեկան էր և մահացավ հարվածից։ Ջեմին խնդրեց Մայրային իր վրա վերցնել սպանությունը և իր փոխարեն կրել հանցանքի պատիժը։ Մայրան համաձայնվեց, քանի որ կորցրել էր հույսը, որ կարող է ապրել։ Ճարպակալումն այն աստիճանի էր հասել, որ նա այդ քաշով երկար չէր կարող ձգել։ Այնուամենայնիվ, դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ Մայրան չէր կարող լինել մարդասպանը, ու Ջեմին ի վերջո խոստովանեց ամեն ինչ։ Ջեմին դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Մայրան միակ մարդն էր, ով կարող էր խնամել Ջեմիի մյուս երեխաներին։ Նա ինքն իրեն խոստացավ նիհարել ու առողջ կենսակերպ վարել, որպեսզի ի վիճակի լինի հոգալ ազատազրկված քրոջ երեխաների մասին։ 11 վիրահատություն անցնելուց ու սննդակարգից բոլոր վնասակար սննդամթերքներն իսպառ բացառելուց հետո նա միանգամայն այլ կին դարձավ։
Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Մայրան խոստովանել է, որ նախկինում տառապել է որկրամոլությամբ.
Ներկայումս ես ուտում եմ ապրելու համար, իսկ նախկինում ապրում էի ուտելու համար։
Մայրան 2008 թ.-ին։
Քրոջ ազատազրկումից ընդամենը 10 օր անց Մայրան 45 կգ նիհարեց։ Դիետոլոգների ու վիրաբույժների համատեղ ջանքերով նա կրկին վերադարձավ կյանք։ Նա իր պատմությամբ կիսվում էր «Facebook» սոցցանցում, որտեղ ներկայումս ավելի քան 18,000 հետևորդ ունի։ Նա ասում է, որ իր փոխակերպման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է և կանոնավորապես տեղադրում է իր նոր լուսանկարներն այս սոցցանցում։ Մայրա Ռոզալեսի ամուսինը բաժանվել էր նրանից, սակայն վերջերս նա նոր զուգընկեր է գտել։ Փոքրիկի մահը մեծ ողբերգություն էր, սակայն այն ասես վերածնունդ տվեց Մայրային։
Մայրայի քույր Ջեմին |
Փոքրիկ Էլիսեոն |