eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf324Mashable.am-ը գրում է.

Մայր լինելը դժվար աշխատանք է, բայց միևնույնն է շատ հաճելի աշխատանք: Մեր մայրերը շատ պահերի մասին մեզ չեն պատմում, ահա դրանիցից մի քանիսը:

1. Մեր մայրերը շատ են լացել մեր պատճառով:

Երբ նա իմացել է, որ հղի է, լացել է, բայց այդ արցունքները եղել են ուրախության արցունքներ: Ամեն անգամ, երբ դուք վատառողջ եք եղել, ունեցել եք դժվարություններ, ունեցել եք հաջողություններ, մայրերը լացել են: Ուղղակի արցունքները լինում են և ուրախության, և տխրության:

2. Մեր մայրերը անցել են ցավերով:

Նրանք վատ են իրենց զգացել, երբ հղի էին՝ սրտխառնոց, ողնաշարի ցավ, իսկ ինչպիսի ցավեր ծննդաբերությունից: Սակայն, երբ մենք լույս աշխարհ եկանք, կարծես թե ցավերը անհետացան:

3. Մեր մայրերը սիրում են նայել մեր երեսին, երբ քնած ենք

Շատ է եղել դեպքեր, երբ նրանք մինչև ուշ գիշեր քնացնում էին մեզ, անքուն գիշերներ էին ունենում, բայց երբ վերջապես քնացնում էին, նրանք ուղղակի հոգնած պառկում էին մեր կողքին և հաճույքով նայում մեզ:

4. Ամեն անգամ, երբ մենք լացում էինք, մեր մայրերը տառապում էին

Մայրերի համար ամենավատ պահերից մեկն է՝ երեխայի լացը, անհանգստությունը, տառապանքը:

5. Մեր մայրերի համար մենք միշտ առաջին տեղում ենք

Նրանց համար մենք միշտ եղել ենք, կանք ու կլինենք առաջնային:

6. Ամենահետաքրքիրը այն է, որ նույնիսկ այդքան տանջանքներից հետո, միևնույնն է մեր մայրերը նորից կանցնեին այդ ամենով հանուն մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել