Այսօր տրանսպորտի մեջ մի 7 տարեկան աղջնակ մի այլ կարգի հիացրեց ինձ. փորձում էր ընկերների հետ ինչ-որ խաղ խաղալ, ինձ էլ խնդրեց միանալ իրենց, դե ես էլ չհրաժարվեցի, մի քանի րոպե խա ղալուց հետո սկսեց հետս զրուցել, խնդրեց իրեն մաթեմատիկայից հարցեր տալ, տրամաբանական վարժություններ ասել. այդ ամենի արդյունքում հիացրեց իր խելքով, երբ հարցրեցի՝ ինչ է ուզում դառնալ, վստահորեն պատասխանեց՝ վիրաբույժ, ավելի վստահ նշեց, որ իր համար շատ կարևոր է, որ կարողանա մարդկանց ռեալ օգնություն ցույց տալ ու բուժել, մեծ համոզվածությամբ ասաց, որ պետք է այնպիսի մասնագետ դառնա, որ ոչ միայն Հայաստանում պահանջարկ ունենա, հայերին բուժի, այլ նաև արտասահմանյան բուժհաստատություններն իրեն հրավիրեն այնտեղի մարդկանց բժշկելու, իսկ ինստիտուտները՝ դասախոսություններ կարդալու, յուրաքանչյուր խոսք, շարժում իր մեջ մեծ վստահություն ու հաստատակամություն էր պարունակում. վերջում էլ բոլորի առաջ խոստացավ ինձ, որ և՛ դպրոցում, և՛ համալսարանում շաատ լավ է սովորելու, որ իր ոլորտի լավագույն մասնագետն է դառնալու, և ես իր մասին հետագայում անպայման լսելու եմ:
հ.գ. հպարտ եմ, որ մեր հասարակության մեջ նման երեխաներ շատ կան, Աստված թող պահապան լինի, որ կյանքում չկոտրվեն, միշտ այդպես հաստատակամ լինեն:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armenarmos/posts/496051483746047
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել