Impoqrik.am-ը գրում է.
Բոլորը գիտեն, որ մրգի դերը փոքրիկի սննդացանկում անփոխարինելի է: Բայց դա չի նշանակում, որ մայրիկներին մշտապես հաջողվում է բավարար քանակությամբ միրգ ներառել փոքրիկի ռացիոնում: Շատ հաճախ փոքրիկները կամակորություն են անում եւ հրաժարվում են մրգից:
Եթե ուզում եք փոքրիկին գայթակղել, շարժեք ձեր երեւակայությունը: Երեք նույն չափսի միրգը՝ տանձը,խնձորն ու նարինջը, շերտերով կտրատեք ու շարեք այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում:
Տանձը հարուստ է տարատեսակ վիտամիններով՝ կալցիում, երկաթ, ֆոլաթթու, մագնեզիում, վիտամին В6, K, C և այլն: Այս միրգը պարունակում է յուրահատուկ եթերային յուղեր, կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը և խոչընդոտել ինֆեկցիոն հիվանդությունների առաջացումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ