Բաղադրությունը՝
Խմոր
8 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
Կրեմ՝
1 տուփ խտացրած եփած կաթ
200 գ կարագ
Մի պտղունց վանիլին
Կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը՝
Խմորի պատրաստման համար ձուն միքսերով հարել այնքան, մինչև զանգվածը սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա: Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել: Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել՝ 1-2 րոպե:
Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:
Կրեմի պատրաստման համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, վանիլինի փոշին շարունակել հարելը:
Տորթի առաջին շերտը պատել կրեմով, ապա կոկոսի փաթիլներ տարածել: Երկրորդ շերտի վրա նույնպես կրեմ քսել, ապա կոկոսի փաթիլներ շաղ տալ վրան: Տորթը զարդարել Ռաֆֆաելլո կոնֆետներով կամ ըստ ձեր ցանկության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/694824477313028/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել