man-and-womanFact.am-ը գրում է․

Գիտնականների ու հոգեբանների մանրակրկիտ ու տևական հետազոտությունները ապացուցել են, որ տղամարդիկ և կանայք ստում են հավասարաչափ: Հոգեբանների հավաստմամբ ստելու չափերը երկու սեռերի մոտ ունեն չնչին տարբերություններ: Իսկ իրական տարբերությունը նրանց ստելու մոտիվների մեջ է:

Նրանցից յուրաքանչյուրը ստում է տարբեր առիթներով:Կինն առավել հաճախ ստում է, որպեսզի շրջապատի մարդիկ իրենց լավ զգան, իսկ տղամարդիկ` որպեսզի իրենք լավ զգան: Ամերիկյան համալսարաններից մեկում իրականացված հետազոտությունների արդյունքում, հարցված 101 ամուսնական զույգերից 62 տոկոսը երրորդ անձի հետ զրուցելու ժամանակ, 10 րոպեների ընթացքում արտաբերել է 2-3 սուտ արտահայտություն կամ բառակապակցություն: Արդյունքում խոսակցության 70 տոկոսը համարվել է ստի հետևանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել