Ի՞նչ սպասել համակարգից, որտեղ օրենքներն ընդունվում են ոչ թե պահպանվելու, այլ խախտելու համար, որովհետև այդ օրենքների խախտումից ինչ-որ մարդիկ հարստանում են, ի՞նչ սպասել հասարակությունից, որտեղ պետական պաշտոնը հարստանալու ամենակարճ ճանապարհն է, իսկ սեփական քրտինքով հարստանալը` ամենադժվարը, ի՞նչ սպասել հասարակությունից, որտեղ ազնիվ աշխատելն անցյալի անպետք մնացուկ է ընկալվում, իսկ խաբեությամբ ու «շուստրիությամբ» խնդիրներ լուծելը հարգանքի է արժանանում, ի՞նչ սպասել հասարակությունից, որտեղ ամենաշքեղ կյանքով ապրում են պետական պաշտոնյաները, որոնք «հասարակական շահ» հասկացությունն միայն օգտագործվում են պետական թալանը լեգիտիմացնելու համար, ի՞նչ սպասել հասարակությունից, որտեղ ամեն ինչ արված է ազնիվ ու արդար աշխատանքն ու աշխատողին օրենքով պատժելու համար, իսկ օրենքներ ընդունողները ցինիկորեն թքած ունեն հանրային շահի վրա...
Կարծում եմ՝ մրցակցությունը նման հասարակություններին ուղղակի կոչնչացնի:
ՀԳ. Մեքենայում մի գիրք եմ լսում, որն էլ մտքերիս այս շարքի առաջացման պատճառը դարձավ: