Հա լավ, ինչքա՞ն եք լացելու:
Այսօր մեկը պատմում էր, թե ոնց է արտասահմանում հանգստանալիս մարդկանց հիշեցրել, թե որն է Հայաստանը, և ավելի լավ էր չասեր: Նրան երբ հարցնում էին՝ որտեղից է, ասում էր՝ Հայաստանից, բայց երբ չէին իմանում, նա նրանց հիշացնում էր՝ ասելով՝ Ցեղասպանություն եղած ազգից եմ, էն որ թուրքը մտավ, բոլորիս մորթեց, գնաց, ու դաժե ինքն էդ նույնն ասել ա Անթալիայում, ու, ցավոք, ինքը միակ մարդը չէ, այ ձեր ցավը տանեմ, հերիք ա լացեք, եթե ցանկանում եք ասել, թե ձեր երկիրը որն ա, ասեք՝ Ա.Ս.Ա.Լ.Ա, ոչ թե Ցեղասպանություն եղած երկրից: Ասեք Շառլ Ազնավուրի երկրից, ասեք Ծիրանի հայրենիքից, պետք չի լացել, բայց, բնականաբար, պետք չի մոռանալ, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-ամյակն ա, ու ամբողջ աշխարհը պիտի իմանա՝ Թուրքիան ում հողերի հաշվին ա դարձել ժամանակակից Թուրքիա:
Հ.Գ. Էլի մարդկանց հիշացրեք, թե ինչ ա եղել 100 տարի առաջ, բայց պետք չի լացել, մենք պետք ա ցույց տանք, որ մեզ ցանկացել են բնաջնջել, բայց չի հաջողվել, ու մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք: