Բրիտանական Daily Mail-ը տպագրել է Քարդաշյանների հայտնի ընտանիքի նախնիների լուսանկարների արխիվը: Նրանց մի ճյուղը փրկվել էր Էրզրումի ջարդերից, իսկ մյուսը, ըստ լեգենդի, մարգարեություն լսելով գալիք պատերազմի մասին ու հավատալով դրան, Ռուսական կայսրությունից ԱՄՆ էր հեռացել: Այս մասին գրում է slaq.am-ը:
Այսպիսով, Քարդաշյանների նախնիներին հաջողվել է փրկվել 1914-1918թթ. առաջին աշխարհամարտից, 1915 թ.-ին սկսած Հայոց ցեղասպանությունից և 1917 թ.-ին ռուսական հեղափոխությունից: Պարբերականը պատմում է այսօրվա աստղային ընտանիքի նախնիների ճակատագրի մասին: Ցեղասպանության ժամանակ Էրզրումը լքած հայերի թվում էին Քարդաշյան ընտանիքի նախնիների մյուս կողմը՝ Քիմի ապուպապը Հովհաննես Միրոյանն էր:
Նա 1867-ին ամուսնացել էր Լուսիակ Չորբաջյանի հետ, 1886-ին նրանք Վարդանուշ անունով աղջիկ էին ունեցել, ու 20-րդ դարի սկզբին՝ Ցեղասպանության ժամանակ, նրա հետ փախել ԱՄՆ: Վարդանուշի՝ 1917թ.-ին ծնված աղջիկը՝ Հայկուհի Առաքելյանը, որը հայտնի էր որպես Հելեն, Քիմի տատիկն էր: Այս մասին գրում է Slaq.am -ը: Վերջինս էլ ամուսնացել էր Արթուր Քարդաշյանի հետ, որը Կալիֆորնիայում մսի փաթեթավորման բիզնես ուներ: Հելենի և Արթուրի որդին՝ Ռոբերտը, հայտնի փաստաբան էր, որն ամուսնացել էր Քրիս Հոութոնի հետ և դարձել 21-րդ դարի ամենահայտնի հեռուստատեսային աստղերի՝ Քորթնիի, Քլոեի, Ռոբերտ-կրտսերի և Քիմի հայրը:
Շարունակությունը` այստեղ