Հանդիպման կարևորությունը և «Հրազդան» մարզադաշտում խաղի անցկացումը ինձ մոտ հուշ արթնացրեց. 1973-ին, երբ ես առաջին անգամ ժամանեցի Հայաստան ուսանելու, հենց նույն օրը «Արարատը» ԽՍՀՄ չեմպիոնի կոչման համար խաղում էր Լենինգրադի «Զենիթի» հետ «Հրազդան» մարզադաշտում և հաղթեց 3:2 հաշվով: Ես մարզադաշտում էի: Դժվար էր նկարագրել, թե հաղթանակից հետո ինչ էր կատարվում Երևանում և ընդհանրապես Հայաստանում: Դա ազգային համախմբման և ցնծության օր էր:
Հաջողություն եմ մաղթում մեր ֆուտբոլիստներին, և հուսով եմ՝ նրանք մեզ այսօր այդպիսի օր կպարգևեն: Ես մի տեսակ նախապաշարում ունեմ, որ մերոնք այսօր նույնպես մեկ գոլի տարբերությամբ հաղթելու են իտալացիներին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/VartanOskanian/posts/500076166670245
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել