Orer.am-ը գրում է․
Երգչուհի Աիդա Սարգսյանը ծնվել է 1974թ. դեկտեմբերի 18-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 158 միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Հայպետֆիլհարմոնիային կից ջազային ստուդիայում, որտեղ աշխատել է’ որպես մենակատար: Զուգահեռ սովորել է Հ.Բեկնազարյանի անվան կինո-ստուդիայի դերասանական բաժնում: Աշխատել է Երևանի Երգիծանքի և հումորի թատրոնում: Եղել է «Մետրո» թատրոնի հիմնադիրներից: 1990-ականներին հաճախել է ՀՀ ՆԳՆ մշակույթի պալատին կից քույրական կուրսերի:
Զբաղվել է պրոֆեսիոնալ լողով և ձեռնամարտով: Ունի լողի վարպետի թեկնածուի որակավորում: 1991թ. էպիզոդիկ դեր է ունեցել «Դեղատան խաչմերուկում» ֆիլմում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում:
Մոսկվայի երաժշական փառատոնի ժամանակ 2 անգամ արժանացել է դափնեկրի կոչմանը: Լոս Անջելեսում և Նյու Յորքում արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» և «Հայ ժողովրդական երգի լավագույն ներկայացնող» մրցանակներին: 2001թ-ից Հայպետֆիլհարմոնիայի մեներգչուհի է: Արժանացել է ՀՀ սպորտի և մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2010թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Թողարկել է 7 ձայնասկավառակ: Նկարահանել է 11 տեսահոլովակ: