Esem.am-ը գրում է.

«Վիտամինցի» Տիգրանի հայր դառնալու մասին ESem.am-ի ընթերցողները տեղյակ են: Տիգրանի հետ խոսել ենք փոքրիկի նախասիրությունների, սիրած զբաղմունքների մասին ու պարզել, թե ինչպիսին է Ռիտան. հումորիստը մեզ է տրամադրել նաև նրա լուսանկարները:

 

Տիգրանի խոսքով` փետրվարի 28-ին աղջիկը ինն ամսական կդառնա: Այդ օրը ևս Տիգրանն ու կինը` Սեդան, կնշեն ինչպես նախորդ ութ ամիսները: Տիգրանի փոխանցմամբ` ամեն ամիս այնպես է դասավորել գործերը, որ կարողանա տանը լինել ու փոքրիկի հետ փչել տորթի մոմերը:)

Տիգրանը նշեց, որ երեխայի խնամքով հիմնականում կինն է զբաղվում: «Հիմնական հոգսը կնոջս ուսերին է ընկած, սակայն եթե ժամանակ եմ ունենում, ինքս էլ օգնում եմ նրան»,- ասաց հումորիստը և նշեց, որ օրինակ լողացնելու գործում իրեն բաժին է հասնում ջուրը լցնելու պարտականությունը:)

 

Հումորիստը փոքրիկ աղջկան հիմնականում «ձագ ջան» է ասում: «Կարելի է  ասել, հազվադեպ եմ անունով դիմում: Այս շրջանում նրան Ռիտուլ ենք ասում, բայց կարծում եմ, 1 տարեկանը լրանալուց հետո կփորձենք Ռիտա ասել, որպեսզի բոլորն էլ սովորեն այդպես կոչել նրան»,- նշեց Տիգրանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել